Վաղը Երկրին շատ մոտ կանցնի 5 տրիլիոն դոլարանոց աստերոիդ. դրան հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերով

22:25 • 18.07.15

Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Երկիր մոլորակին աննախադեպ մոտ կանցնի 2011 UW-158 անվանումով երկնային մարմինը:

 

Daily Mail-ը հայտնում է, որ աստերոիդին հնարավոր կլինի տեսնել Երկրից և հետևել ուղիղ եթերով, որը անցման պահին կապահովի բրիտանական հեռարձակողներից մեկը` Կանարյան կղզիներից: Անցումը տեղի կունենա Բրիտանիայի ժամանակով երեկոյան 11-ին` Երևանի ժամանակով գիշերը 2-ին:

 

2011 UW-158-ը կանցնի երկրից 1,5 մլն մղոն հեռավորությամբ, ինչը 30 անգամ ավելի մոտ է, քան Երկրին ամենամոտ մոլորակի հեռավորությունը:

 

Հետաքրքրական է, որ այս աստերոիդը  ընդամենը 1 կմ լայնություն ունի, սակայն 100 մլն տոննա պլատինում է պարունակում, ինչի հետևանքով էլ դրա արժեքը գնահատվում է 5,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

 

Ժամանակին այս երկնային մարմնի վրա հանքարդյունաբերություն իրականացնելու ցանկություններ էին հայտնել մի շարք մեծահարուստ մարդիկ, այդ թվում` Լարի Փեյջը:

 

Վաղը Երկրին շատ մոտ կանցնի 5 տրիլիոն դոլարանոց աստերոիդ. դրան հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերով