Քաղցկեղի 20 ախտանշան, որ կանայք հաճախ անտեսում են

01:01 • 18.07.15

Շատ կարևոր է կարողանալ լսել սեփական մարմնին և նկատել, երբ ինչ-որ բան նորմալ չէ: Քաղցկեղի հայտնաբերման առժամանակյա ստուգումները բավարար չեն: Այս մասին գրում է losingweightdone.com-ը և ուշադրություն հրավիրում այն ախտանշանների վրա, որոնց պետք է ուշադրություն դարձնել:


1. Խռպոտություն կամ շնչահեղձություն


Թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից մեկը  հիվանդների մոտ շնչել չկարողանալն է, երբ օդը չի բավականացնում:


2. Ցավ կրծքավանդակում և քրոնիկ հազ


Քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպես թոքերի  քաղցկեղն ու լեյկեմիան, կարող են բրոնխիտի կամ հազի նշաններ ցույց տալ, ինչպես նաև կրծքավանդակի ցավի:


3. Վարակներ և հաճախակի ջերմություն


Սրանք կարող են  լեյկեմիայի` արյան քաղցկեղային բջիջների առկայության նշաններ լինել, որոնք առաջանում են ոսկրածուծում: Լեյկեմիայի հետևանքով ոսկրածուծը մեծ քանակությամբ արյան  սպիտակ բջիջներ է արտադրում և թուլացնում օրգանիզմի` վարակների դեմ պայքարելու կարողությունը:


4. Դժվարություններ կուլ տալիս


Կուլ տալու դժվարացումը կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի ամենատարածված ախտանիշն է, հաճախ նաև թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից:


5. Գնդեր` վզին, աճուկային մասում կամ թևատակերին կամ այտուցված ավիշ հանգույցներ


Դրանց վկայում են ավշային հանգույցներում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որը կարող է քաղցկեղի առաջացման ազդանշան լինել:


6. Չդադարող արյունահոսություն կամ չափազանց շատ կապտուկները


Այս նշանները կապված են թրոմբոցիտների և արյան կարմիր գնդիկների հետ, որը կարող է լեյկեմիայի ախտանիշ դառնալ:


7.  Հոգնածություն և թուլություն


Ընդհանուր թուլությունն այնքան տարբեր հիվանդությունների և քաղցկեղի նշան կարող է լինել: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, որը չի կոմպենսացվում քնելով կամ հանգստանալով, այցելեք ձեր բժշկին:


8. Փքվածություն կամ որովայնային քաշի ավելացում


Ձվարանների քաղցկեղ ունեցող կանանց մեծամասնությունը հաճախ անհասկանալի փքվածություն է ունենում:


9. Հագեցվածության զգացումն ու ուտել չկարողանալը


Սա ևս մեկ նշան է ձվարանների քաղցկեղի,երբ կանանց մոտ ընդհանրապես ուտելու ախորժակ չի լինում:


10. Կոնքի կամ որովայնի ցավ


Որովայնային և կոնքային հատվածներում ցավը  կարող է փոխկապակցված լինել փքվածության հետ և ձվարանների քաղցկեղի ազդանշան լինել:


11.  Արյուն կղկղանքի մեջ կամ հետանցքային արյունահոսություն


Սա հաստաղու քաղցկեղի հիմնական ախտանշանն է:


12.  Քաշի հանկարծակի նվազում


Քաշի կորուստը հաստաղու և մարսողական համակարգի մի քանի այլ տեսակի քաղցկեղի առաջին նշաններից է: Դա խոսում է նաև  քաղցկեղի դեպի լյարդ տարածվելու  մասին:


13.  Ստամոքսի խանգարում և հաճախակի կրկնվող ցավ


Սա ևս հաստաղու ախտանիշներից մեկը կարող է լինել:


14.  Կարմիր, ցավոտ կամ այտուցված կուրծք


Այս ախտանշանը կարող է հուշել բորբոքային կրծքի քաղցկեղի մասին:


15.  Պտուկների փոփոխություն


Սա ամենից հաճախ տեղի ունեցող փոփոխություններից է կրծքի քաղցկեղի ժամանակ, երբ պտուկը սկսում է ներս քաշվել կամ թեքվել դեպի կողք:


16.   Ծանր դաշտանային ցավեր կամ արյունահոսություն դաշտանային ցիկլերի միջև


Շատ կանանց մոտ սա արգանդի քաղցկեղի ազդանշան կարող է լինել:


17.   Դեմքի փքվածություն


Թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ դեմքի այտուցվածություն կամ կարմրություն է նկատվում: Թոքերի ուռուցքային բջիջները փակում են արյունատար անոթները կրծքավանդակում և արգելափակում արյան հոսքը դեպի դեմք և գլուխ:


18.   Ցավ կամ մաշկի բշտիկ, որը չի լավանում, կոշտանում և շատ արյունահոսում է


Սա կարող է մաշկի քաղցկեղի, կարցինոմայի կամ մելանոմայի նշան լինել:


19.  Փոփոխություններ եղունգներում


Եղունգներում հանկարծակի փոփոխությունը ևս կարող է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ախտանշան լինել: Սև բծերը կամ կետերը եղունգի տակ կարող են հուշել մաշկի քաղցկեղի մասին, որոշ դեպքերում նաև` թոքերի: Ինչպես նաև գունատ եղունգները լյարդի քաղցկեղի ցուցիչներ են:


20.  Ցավ մեջքի մասում կամ ստորին աջ կողմում


Քաղցկեղով տարբեր հիվանդներ կարող են նման ցավեր ունենալ:




 

Քաղցկեղի 20 ախտանշան, որ կանայք հաճախ անտեսում են