«Թռչող մարդասպանը». ամերիկացին անհավանական զենք է ստեղծել, որը թռչում է և կրակում. տեսանյութ
Hogwit անունով հանդես եկող օգտատերը անհավանական նոր զենք է ստեղծել, որը, ըստ էության, անօդաչու թռչող սարք է` իրեն կցված զենքով:
Russia Today-ը մանրամասներ է ներկայացնում, որոնց համաձայն բուն թռչող սարքը մեծ չէ` ունի ընդամենը 65 սմ երկարություն, սակայն իր վրա կրում է 9 մմ-անոց ատրճանակ: Այս «թռչող մարդասպանը» մոտենում է իր թիրախին, նշան բռնում ու կրակ բացում:
Հետաքրքրական է, որ «մարդասպանը» լավ պարապած հրաձիգի ճկունությամբ ու արագությամբ է պատրաստվում յուրաքանչյուր հաջորդ կրակոցին: Սարքը համալրված է երկարադիմացկուն մարտկոցով և տեսախցիկով:
Աղբյուրի գնահատմամբ` սա իդեալական «տերմինատոր» է` անանուն, անդեմ և դիպուկ:
Իսկ 4 կրակոցները, որը Hogwit-ի զենքն արձակել է տեսախցիկի առաջ կարող են «մեխեր» լինել` խփված անձնական անվտանգություն հասկացության դագաղին. տեսականորեն այս «թռչող մարդասպանը» կարող է հասնել ցանկացած տեղ, չափից շատ մոտենալ իր թիրախին և թռչել գրեթե աննկատ:










