24 տարի Լոխ-Նեսի հրեշին «հետապնդած» գիտնականը ասել է, թե ինչ է դա իրականում. լուսանկարներ

00:44 • 18.07.15

24 տարի շարունակ առեղծվածային Լոխ-Նեսի հրեշին «հետապնդած» գիտնականն ասել է, թե ամենայն հավանականությամբ դա... ուելսյան լոքո ձկնատեակ է, պարզապես` շատ մեծ:

 

Sky News-ի փոխանցմամբ` 52-ամյա Սթիվ Ֆելթմանը ժամանակին ամեն ինչ թողել է և իր ընկերուհու հետ տեղափոխվել առեղծվածային շոտլանդական Լոխ-Նես լիճ, ու փորձել պարզել բոլորին հայտնի լեգենդի իրական կողմը:

 

Միևնույն ժամանակ Ֆելթմանը չի պնդել, թե վերջնական լուծում է տվել այս առեղծվածին: Սակայն ասել է, թե ականատեսների, ապացույցների հետ գործ ունենալով կարծում է, որ ամենաիրատեսական բացատրությունը իր առաջարկածն է:

 

Փորձագետը նշել է, որ ամեն դեպքում չի զղջում, որ այս առեղծվածին է նվիրել իր կյանքից մոտ քառորդ դար:

 

Ուելսյան լոքոն կարող է մինչև 4 մ երկարության հասնել և կշռել ավելի քան 400 կգ:

 

 

24 տարի Լոխ-Նեսի հրեշին «հետապնդած» գիտնականը ասել է, թե ինչ է դա իրականում. լուսանկարներ