Չինացի ավտոմոբիլիստն ապագայի իր սեփական սուպերքարն է կառուցել` ընդամենը $4800-ով
27-ամյա չինացի ավտոմոբիլիստը 2015-ի Հայնանի միջազգային ավտոարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում` տպավորիչ տեսքով իր ֆուտուրիստական սուպերքարով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` անցյալ շաբաթ կայացած ցուցադրության ժամանակ երիտասարդը ցուցադրել է իր նախագծած սուպերքարը, որն ամբողջությամբ կառուցել է ինքնուրույն:
Մշտապես երազելով զբաղվել մեքենաների դիզայնով, սակայն ստիպված լինելով աշխատել ընտանեկան ագարակում, չինացին օգտագործել է այս եզակի հնարավորությունը` ցույց տալով իր ունակությունները մեքենաշինության ասպարեզում:
Հայնանի ավտոսրահի այցելուները պարզապես չէին հավատում, որ այդ սպորտային մեքենան մեկ մարդու ձեռքի գործ է, որի կառուցումն արժեցել է 30 000 յուան ($4,800):
Չինացին իր «զարդը» կատարելագործել է 5 ամիս շարունակ նախքան հանրությանը ներկայացնելը:











