Այս հյութը կօգնի օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից

10:15 • 19.07.15

Օրգանիզմում թունավոր նյութերի առկայության մասին հուշում են հաճախակի կրկնվող  հարբուխը, վարակները, հոգնածությունը, ինչը նշանակում է, որ եկել է օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու ժամանակը:


Ինչպես գրում է Healthy Living House-ը` օրգանիզմը վնասակար նյութերից և բակտերիաներից  ամբողջությամբ ազատելու հեշտ եղանակներից մեկը հետևյալ թուրմն օգտագործելն է, որը քայքայում է տոքսինները, բարելավում մարսողությունը և ապահովում անհրաժեշտ էներգիայով օրվա ընթացքում: 


Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են.


1 բաժակ ջուր,


1 կոճապղպեղի թարմ արմատ (քերել` ստանալով 3 թեյի գդալ զանգված),


4 խնձոր,


1 կիտրոն:


Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է ընտրել բնական մթերքներ, ապա կեղևազատել կիտրոնը և խնձորի, կոճապղպեղի և ջրի հետ միասին հարել հյութաքամիչով: Անհրաժեշտ է այս հյութն ըմպել առավոտյան` նախաճաշից առաջ  դատարկ ստամոքսին:


 

 

Այս հյութը կօգնի օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից