Հաքերները կոտրել են անհավատարիմ ամուսինների համար նախատեսված Ashley Madison կայքը
Հաքերները ձեռք են բերել ամուսնացած ամուսինների վրա մասնագիտացած աշխարհում ծանոթությունների ամենախոշոր կայքի Ashley Madison-ի տվյալների բազան: 37 միլիոն օգտատերերից մի քանիսի տվյալներն արդեն տեղադրվել են համացանցում բաց հասանելությամբ, գրում է vesti.ru-ն:
Կայքը կոտրելու մասին հայտնել է համակարգչային անվտանգության վրա մասնագիտացած Krebs on Security բլոգը: Ashley Madison-ի ներկայացուցիչները հայտնել են, որ փորձում են հասնել համացանցում իրենց օգտատերերի մասին հրապարակված տվյալների հեռացման:
The Impact Team կեղծանունով հանդես եկող հաքերները պնդում են, որ կոտրելու նպատակը ընկերության կողմից օգտատերերին խաբելու փաստը ցույց տալն է: Կայքն առաջարկում է 19 դոլարով ամբողջովին հեռացնել օգտատիրոջ էջը:
Հաքերները պնդում են, որ իրականում տվյալները շարունակվում են պահվել բազայում: Միայն անցած տարվա ընթացքում այս ծառայությունը կայքի սեփականատերերին 1,7 միլիոն դոլար է բերել:










