Անհայտ արարած` Մարսում. համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել (տեսանյութ)

20:25 • 20.07.15

Express-ը անդրադարձել է համացանցում հայտնված նոր լուսանկարներին, որոնք ներկայացնում են անհայտ արարածի մասունքներ Մարսից:

 

YouTube-ում այդ լուսանկարները ի մի բերած տեսանյութի հեղինակները պնդում են, որ գտել են Մարսում կյանքի գոյության ապացույց: Փորձագետները Կարմիր Մոլորակից ստացված  հարյուրավոր լուսանկարեր են վերլուծել: Լուսանկարներն արվել են ՆԱՍԱ-ի` Ամերիկյան տիեզերական գործակալության կողմից:

 

Եվ ահա այդ լուսանկարներում «այլմոլորակայինների որսորդները» նշմարել են ոմն անհայտ էակի մասունքներ: Լուսանկարներից մեկում մասնավորապես ֆիքսված է քարացած ոսկոր: Հետազոտողները համեմատել են Մարսի էակի ոսկորների և երկրաբնակ հին մարդու ոսկորները: Նրանք մի շարք նմանություններ են հայտնաբերել:

 

Մեկ այլ լուսանկարում, ըստ պնդումների, քարացած կմախք է պատկերված: Աղբյուրը նշում է, որ լուսանկարների որակը լավագույնը չէ: Չնայած դրան հետազոտողները պնդում են, թե լուսանկարներում հենց նախապատմական կյանքի հետքեր են:

 

Գիտական աշխարհում, սակայն, հոռետեսորեն են վերաբերում նման պնդումներին. լուրջ գիտնականները պնդում են, թե նման դեպքերում գործ ունենք պարեյդոլիայի հետ` մի երևույթի, երբ ուղեղը պատրանքային կերպարներ է ստեղծում` իրական օբյեկտների հիման վրա: Պարզ ասած` մարդիկ տեսնում են ուրվագծեր, որոնք նման են իրենց հայտնի օբյեկտներին և ավտոմատ կերպով նմանեցնում են դրանք:

 

Անհայտ արարած` Մարսում. համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել (տեսանյութ)