Մաղադանոսով և կիտրոնով պատրաստվող այս թուրմը կօգնի արագ հեռացնել երիկամի քարերը

23:04 • 20.07.15

Յուրաքանչյուր մարդ, ով երբևէ երիկամում քար է ունեցել, գիտի, թե ինչ սարսափելի ցավ է առաջացնում այդ քարի տեղաշարժը, հատկապես, երբ այն հայտնվում է միզածորանում կամ միզապարկում:


Ամեն դեպքում, եթե այն տեղաշարժվել է պետք է դուրս գա օրգանիզմից: Բժիշկներն այդ գործընթացը հաճախ «արական ծննդաբերություն» են անվանում: Երիկամային  քարերը հանքային կուտակումներ են, որոնք կարող են խոշոր չափսեր ստանալ:


Ինչպես ներկայացնում է Healthy Living House-ը` այդ քարերը կարելի է քայքայել և վերացնել սովորական թուրմի օգնությամբ նախքան այլ դեղամիջոցների կամ վիրահատության դիմելը: Այդ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է`


1 բաժակ թխկու օշարակ,


250 գրամ ձիթապտղի յուղ,


250 գրամ մաղադանոսի արմատ,


250 գրամ կիտրոն` կեղևով,


250 գրամ բնական մեղր:



Պատրաստման համար անհրաժեշտ է լավ լվանալ կիտրոնները և կտրատել շերտերի, հարել բլենդերով: Ապա պետք է լվանալ մաղադանոսի արմատները, ավելացնել հարած կիտրոնին, ապա լցնել թխկու օշարակը, ձիթապտղի յուղը և մեղրը ու հարել մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված զանգվածը կարելի պահել հերմետիկ տարայով սառնարանում:


Կիրառման եղանակը: Օգտագործեք 1 թեյի ճաշի գդալ առավոտյան դատարկ ստամոքսին: Օրվա ընթացքում կարելի է շատ քանակությամբ ջուր խմել: Այս դեղամիջոցի հիմնական բուժիչ տարրը կիտրոնն է, որն օգտակար է երիկամների քարի բուժման ժամանակ, ինչպես նաև մաղադանոսը, որը բնական միզամուղ միջոց է, որը կօգնի քարերի արագ դուրս գալուն օրգանիզմից:

 

Մաղադանոսով և կիտրոնով պատրաստվող այս թուրմը կօգնի արագ հեռացնել երիկամի քարերը