Ամբողջ աշխարհում շոգի ռեկորդ է եղել այս հունիսին. հետազոտություն

22:57 • 20.07.15

Երկիր մոլորակը 2015-ի հունիսին շոգի ռեկորդ է սահմանել` 135 տարվա կտրվածքով:

 

France 24-ի փոխանցմամբ` նշված շրջանը վերաբերում է մետեոդիտարկումների ամբողջ շրջանին: Նման տվյալ են հայտնել ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսագիտական և մթնոլորտային հետազոտությունների գործակալությունից:

 

Ըստ այդմ` հունիսին աշխարհում ցամաքի և օվկիանոսի վրա օդի ջերմաստիճանը 0,88 ցելսիուսով ավելի տաք է եղել, քան ամբողջ 20-րդ դարի համապատասխան միջին ջերմաստիճանը:

 

Ամերիկացի գիտնականներն ասել են, որ հունիսից բացի բարձր ջերմաստիճանի ռեկորդ են սահմանել նաև այս տարվա առաջին 6 ամիսները:

 

Վերջին անգամ ջերմաստիճանի ռեկորդներ գրանցվել էին 2010-ին:

 

Ամբողջ աշխարհում շոգի ռեկորդ է եղել այս հունիսին. հետազոտություն