Լավագույն տնային դեղամիջոցը բրոնխիտի դեմ

08:15 • 21.07.15

Healthy Life Idea-ն  բրոնխիտի բուժման բաղադրատոմս է ներկայացրել, որը շատ է  կիրառվում   ժողովրդական բժշկության մեջ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են`


- 50 գրամ եզան լեզվի տերև,


- 20 գրամ եղինջ,


- 5-7 ընկույզ,


- 30 գրամ շագանակագույն շաքարավազ,


- 0.5 կգ մեղր:



Պատրաստման եղանակը:


Անհրաժեշտ է լավ լվացած եզան լեզվի տերևները, եղինջը և ջարդված կեղևով ընկույզը (այնպես, որ ընկույզը բաց լինի, բայց  ոչ կեղևազատված) լցնել 1 լիտր ջրի մեջ: 30 րոպե եփելուց հետո պետք է այն վերցնել կրակից, թողնել` զովանա, որից հետո պետք է քամել հեղուկը, ավելացնել 30 գրամ շաքարավազը և մեղրը: Պետք է լավ խառնել մինչև թթվասերի խտության զանգված ստացվի, ապա 24 ժամ պահել մութ և զով վայրում: Մեկ օր հետո խառնուրդը պատրաստ է օգտագործման համար:



Չափաբաժինը մեծահասակների համար` 1 ճաշի գդալ առավոտյան և երեկոյան:
Չափաբաժինը երեխաների համար` 1 թեյի գդալ առավոտյան և երեկոյան:


 

Լավագույն տնային դեղամիջոցը բրոնխիտի դեմ