LG-ն ներկայացրել է Bello 2 բյուջետային սմարթֆոնը

00:04 • 21.07.15

LG ընկերությունը հայտարարել է Bello 2 բյուջետային սմարթֆոնի թողարկման մասին: Որոշ շուկաներում սարքավորումը կհայտնվի  LG Max  նվանումով:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքը, նախորդից սմարթֆոնը տարբերվում է կառավարման ստեղների փոփոխությամբ:


Հատկանշական է նաև Gesture Shot տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սելֆի անել պարզապես տեսախցիկին հրահանգներ տալով ձեռքի շարժումով:


LG Bello 2-ն ստացել է 5 դյույմ անկյունագծով IPS էկրան և աշխատելու է քառամիջուկ MediaTek պրոցեսորով` 1.3 գեգահերց հաճախականությամբ:


Օպերատիվ հիշողության ծավալը 1 գեգաբայթ է, ֆլեշ կուտակիչինը` 8 գեգաբայթ: Նորույթն աշխատելու է Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով:


 

LG-ն ներկայացրել է Bello 2 բյուջետային սմարթֆոնը