NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ բարձր որակով լուսանկար՝ արված տիեզերքից
NASA-ն հրապարակել է Երկիր մոլորակի վերջին 43 տարում ՝ 1972 թվականից հետո արված առաջին լուսանկարը, գրում է The New York Times-ը: Այդ տարիների ընթացքում բոլոր լուսանկարներն արվել են երկրագնդի ընդհանուր պատկերը ստանալու համարտարբեր լուսանկարներ իրար միացնելու եղանակով:
NASA-ի մասնագետները ստացել են որակով բացառիկ Երկիր մոլորակի լուսանկար DSCOVR-ից, որը տիեզերք է ուղարկվել 2015 թվականի փետրվարի 1-ին: Այդ մասին հայտնի է դարձել կազմակերպության կայքից:
Լուսանկարն արվել է հուլիսի 6-ին՝1,6 միլիոն կիլոմետր հեռավորությունից Earth Polychromatic Imaging Camera (EPIC) սարքի օգնությամբ: Լուսանկարում պատկերված են Հարավային և Հյուսիսային Ամերիկաները: Գիտնականները պնդում են, որ DSCOVR-ի կողմից արված լուսանկարները թույլ կտան ավելի լավ հասկանալ կլիմայական գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրագնդի վրա:
DSCOVR — Deep Space Climate Observatory-ն մի կողմից հետևում է տիեզերական եղանակին, իսկ մյուս կողմից՝ Երկրի մթնոլորտի վիճակին:










