Հայտնաբերվել է Մակեդոնացու հոր դամբարանը` նրա, երիտասարդ կնոջ և երեխայի կմախքներով. լուսանկարներ
National Geographic-ը տեղեկացնում է Ալեքսանդր Մակեդոնացու հոր` Մակեդոնիայի արքա Ֆիլիպ 2-րդի դամբարանի հայտնաբերման մասին:
Հունական Վերգինա քաղաքում «թագավորական դամբարաններ» էին հայտնաբերվել դեռևս 1970-ականներին: Շատ երկար գիտնականները վիճել են, թե ում են պատկանում այնտեղ գտնված մասունքները: Սակայն այժմ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է դարձել երրորդ դամբարանի մասունքները նույնականացնել Ֆիլիպ թագավորի ու նրա ընտանիքի անդամների հետ:
Այդ հարցում վճռորոշ դեր է խաղացել Ֆիլիպ թագավորի ստացած ծնկի վնասվածքի մասին տեղեկությունը, որը նա ստացել էր մ.թ.ա 345-ին ճակատամարտում: Նման վնասվածք ունի նաև դամբարանում հայտնաբերված 40-ամյա տղամարդու մասունքը: Նա նաև 180 սմ հասակ ունի, ինչը այն ժամանակների համար շատ բարձր հասակ է համարվել:
Ֆիլիպ թագավորի հետ թաղված է նաև 18-ամյա կին, որը նրա նոր կին Կլեոպատրան է եղել: Ինչպես նաև` երեխա:
Պատմական տեղեկությունների համաձայն` Ֆիլիպին ու նրա նոր կնոջն ու երեխաներին թունավորել էր Ալեքսանդրի մայր Օլիմպիան:
















