Porsche-ն պաշտոնապես ներկայացրել է նորացված 911 մոդելի լուսանկարը
Porsche ընկերությունը տարածել է 911 սպորտային մեքենայի նոր մոդելի փորձնական նախատիպերի պաշտոնական լուսանկարը: Motor.ru-ի փոխանցմամբ` տուրբո շարժիչներով զինված մոդելը փորձարկում է անցել Հարավային Աֆրիկայում` Քեյփթաունի մոտակայքում:
Նորացված Porsche 911-ի արտաքինը, որը նախկինում ներկայացվել էր ոչ պաշտոնական լուսանկարներում, այժմ առավել հստակ է երևում: Նորագույն մեդոլը ստացել է արդիականացված լուսարձակներ, մեկ այլ առաջնային բամպեր (թափարգել) և տեղափոխված արտանետման խողովակներ:
Մեքենայի ինտերիերի գլխավոր փոփոխությունը ղեկանիվն է, որը կհամալրվի ուժային համակարգի և փոխանցման տուփի ռեժիմների ընտրության ստեղները: Ինչպես նաև սպասվում է նոր ավելի մեծ էկրանով մուլտիմեդիա համակարգի տեղադրում:










