Ճագարի ականջներով խխունջի տեսակ. ծովային այս արարածը «գերել է» համացանցը
Խխունջները սովորաբար այն կենդանիները չեն, որոնց կարելի է «գեղեցիկ» անվանել, սակայն Jorunna Parva տեսակին պատկանող այս ծովային արարածները բացառություն են:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` այս ծովային արարածները տպավորիչ կերպով նման են փոքրիկ ճագարների, ինչի շնորհիվ ել ստացել են «ծովային ճագար» անվանումը:
Jorunna Parva տեսակի խխունջները հայտնաբերել է ճապոնացի կակղամորթագետ Կիկուտարո Բաբան 1938-ին, սակայն մնացած աշխարհը այս կենդանիների գոյության մասին իմացավ միայն մեկ տարի անց, երբ ճապոնական դայվինգի դպրոցի տեսանյութը հրապարակվեց համացանցում: Տեսանյութում պատկերված էին Ճապոնիայի ափերին հայտնված «ծովային ճագարները»:










