Գիտնականները ստեղծել են կուրությունը բուժող բիոնիկական աչք
Բրիտանացի գիտնականներին հաջողվել է ստեղծել բացառիկ բիոնիկական աչք, որն ունակ է բուժել կուրությունն ու վերականգնել հիվանդի տեսողությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աչքն արդեն գտել է իր առաջին տիրոջը: Ութսունամյա Ռեյ Ֆլինը դարձել է աշխարհում առաջին մարդը, ում տեսողությունը վերականգնվել է հեղափոխական գյուտի շնորհիվ: Չորս ժամ տևողությամբ վիրահատությունն անցկացվել է Մանչեսթր քաղաքում:
Մասնագետների խոսքերով, թեև իրենց ստեղծած բիոնիկական աչքի ներդրումը բավական թանկ արժե (125.000 դոլար), այնուհանդերձ այդ տենոլոգիայի կիրառումը կօգնի հարյուր հազարավոր մարդկանց:











