Չինացիներն առաջ են անցել Apple-ից՝ առաջինն արտադրելով Force Touch տեխնոլոգիայով սմարթֆոններ (լուսանկարներ)
Չինական ZTE ընկերությունը ներկայացրել է Axon Mini նոր սմարթֆոնը, որն ունի հպման ուժը տարբերակող Force Touch տեխնոլոգիան, գրում է korrespondent.net-ը:
Այս տեխնոլոգիան ավելի վաղ օգտագործվել է Apple Watch-ի սմարթ-ժամացույցներում, ինչպես նաև MacBook և MacBook Pro նոթբուքներում:
Ենթադրվում էր, որ Force Touch տեխնոլոգիայով առաջին սմարթֆոնները կդառնան iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը: Սակայն, Չինաստանում կարողացել են առաջ անցնել Apple-ից:
Նորույթը շուկայում կհայտնվի ընթացիկ տարվա վերջին:














