Google-ը կարող է ամսական 2 դոլարով անհատականացված էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրել

15:12 • 22.07.15

Google ընկերությունը պատրստվում է Gmail-ի օգտատերերին հնարավորություն տալ հարմարեցնելու սեփական էլեկտրոնային հասցեն, գրում է gazeta.ru-ն:

 

Դա օգտատերերին թույլ կտա փոխել էլեկտրոնային փոստի @gmail.com ստանդարտ վերջավորությունը սեփական տարբերակի: Այդ գործառույթով աշխատանքը սկսել հնարավոր կլինի Gmail-ի կայքում, որտեղ օգտատերերը պետք է լրացնի մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր տվյալները:

 

Այս պահին այդ հնարավորությունը հասանելի չէ: Ծառայության արժեքը կկազմի ամսական 2 դոլար:

 

 

Google-ը կարող է ամսական 2 դոլարով անհատականացված էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրել