Մոլորակներ որսացող Kepler աստղադիտակը նոր «Երկիր» է հայտնաբերել. ՆԱՍԱ-ն հայտարարության է պատրաստվում

22:58 • 22.07.15

Աստղագետները պատրաստվում են նոր հայտարարություն անելուն  Երկրին շատ նման մոլորակ հայտնաբերելու մասին, որը հայտնաբերվել  է մեկ այլ աստղի շուրջ պտտվելիս:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ՆԱՍԱՆ-ն հինգշաբթի մամլո ասուլիս է անցկացնելու` ներկայացնելու մեր արեգակնային համակարգից դուրս այլ մոլորակներ փնտրող Kepler  աստղադիտակի   նորագույն հայտնագործությունները:


Աստղադիտակը ավելի քան 1000, այսպես կոչված, էկզոմոլորակներ է հայտնաբերել 2009-ին տիեզերք ուղարկվելուց հետո:  ՆԱՍԱ-ի հաղորդմամբ` մամլո ասուլիսում կարող է նոր մոլորակի մասին հայտարարվել:

 

Մոլորակներ որսացող Kepler աստղադիտակը նոր «Երկիր» է հայտնաբերել. ՆԱՍԱ-ն հայտարարության է պատրաստվում