Lexus-ը մշակել է վարորդի սրտի բաբախումների հետ լուսավորվող ավտոմեքենա (տեսանյութ)
Lexus Australia ընկերությունը M&C Saatchi կրեատիվ գործակալության հետ համագործակցությամբ համակարգ է ստեղծել, որը լուսավորում է ավտոմեքենայի կորպուսը՝ կախված վարորդի սրտի ռիթմից, գրում է gazeta.ru-ն:
Սպորտային մեքենայի կորպուսը ծածկած է հատուկ ներկով, որը լուսավորվում է ընթացքի ազդեցության տակ: Այդ ներկով ներկված հատվածները միացված են վարորդի սրտի բաբախումներին հետևող սենսորներից տվյալներ հավաքող համակարգին: Կախված նրանից, թե արդյոք զարկերակի ռիթմն արագանում է, թե հանգստանում, կորպուսը լուսավորվում է և մթնում:
Այս նախագիծն իրականացրել է Lexus-ը որպես վարորդի էմոցիաները և վիճակը ճանաչող մեքենայի ստեղծման ճանապարհին մի քայլ: Նման մեքենան, գրանցելով վարորդի ագրեսիան կամ քնկոտությունը, կկարողանա գործել իրավիճակի հետ համապատասխան՝ նվազեցնելով վթարների ռիսկը:










