Հայտնաբերվել է առաջին դեղը, որը դանդաղեցնում է Ալցհայմերի հիվանդությունը

23:55 • 22.07.15

Interfax-ը հայտնում է, որ Բրիտանիայի Ալցհայմերի հիվանդության հետազոտության կենտրոնի գիտնականները գտել են աշխարհի առաջին դեղամիջոցը, որը ըստ ամենայնի դանդաղեցնում է Ալցհայմերի հիվանդությունը, ավելի կոնկրետ` փոփոխությունները ուղեղում, որոնք պայմանավորված են Ալցհայմերի հիվանդությամբ:

 

Solanezumab անվանումով դեղամիջոցը դիմակայում է հիշողության կորստին` Ալցհայմերի նախնական փուլում: 

 

Մի քանի տասնամյակ տևած գիտափորձերից հետո սա դարձել է առաջին դեղամիջոցը, որը ինչ-որ կերպ ազդում է այդ ախտի վրա: Դեղամիջոցը ստեղծվել է ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերության կողմից:

 

Բժիշկները, մի քանի տարվա փորձարկումներից հետո, նշում են, որ միջոցը, այնուամենայնիվ, չի բուժում հիվանդությունը, այլ միայն դանդաղեցնում է դրա զարգացումը:

 

Հայտնաբերվել է առաջին դեղը, որը դանդաղեցնում է Ալցհայմերի հիվանդությունը