Գերմանացի ավտոարտադրողները պատրաստվում են ձեռք բերել Nokia-ի օնլայն-քարտեզը

16:06 • 22.07.15

Գերմանական ավտոարտադրողների խումբը, որոնց թվում է Audi-ն, BMW-ն և Daimler-ը, պատրաստ են ձեռք բերել Nokia Here օնլայն-քարտեզնրի ծառայությունը, գրում է The Wall Street Journal-ը:

 

Ավտոարտադրողների խումբը համաձայնել է վճարել մոտ 2,5 միլիարդ եվրո Nokia-ի թվային քարտեզի ծառայության համար, որը կդառնա ինքնակառավարվող մեքենաների գլխավոր տեխնոլոգիան:

 

Եթե գործարքը հաջողվի, ընկերությունները պատրաստվում են  Nokia Here-ում ներդրումների համար գրավել նաև այլ ավտոարտադրողների, որոնց թվում են Fiat Chrysler-ը, Renault-ն, Peugot Citroën-ը, Ford Motor-ը, Toyota Motor-ը և General Motors-ը: The Wall Street Journal-ի աղբյուրի խոսքերով՝ նման գործարքի հիմնական նպատակն է բաց հարթակի վրա  բացել ծառայությունը բոլորի համար: Վերջնական գործարքը կկայանա մոտակա մի քանի օրերի ընթացքում:

 

Ավտոարտադրողները վախենում էին, որ Nokia Here-ի տեխնոլոգիան, որը աշխարհի հիմնական ճանապարհային ցանցերի ամենազարգացած թվային քարտեզն է, կարող էր ընկնել Google-ի, Uber Technologies-ի կամ Apple-ի ձեռքը: Դա  ավտոարտադրողների համարկնշանակեր  կորցնել մեքենայի ներսում ինքնակառավարվող ավտոմեքենաների և ապագա ավտոմատ անվտանգության համակարգերի համար կարևոր տեղեկատվական համակարգերի վերահսկողությունը:

 

 

Գերմանացի ավտոարտադրողները պատրաստվում են ձեռք բերել Nokia-ի օնլայն-քարտեզը