ԱՄՆ-ում հաքերները համացանցի միջոցով կարողացել են կառավարել ուրիշի ավտոմեքենան

09:40 • 22.07.15

Ամերիկյան Սենտ-Լյուիսում հաքերները ցույց են տվել, թե ինչքան խոցելի է ավտոմոբիլային էլեկտրոնիկան՝ իրենց ձեռքը վերցնելով շարժվող ավտոմեքենայի կառավարումը, գրում է ria.ru-ն:


Ըստ աղբյուրի՝ դա արվել է ցուցադրության համար: Երկու ծրագրավորողների հաջողվել է համացանցի միջոցով վերահսկողության տակ առնել ավտոմեքենայի էլեկտրոնիկան և հեռակա կարգով կառավարել այն, այդ թվում միացնել և անջատել շարժիչը և անջատել արգելակման համակարգը:


ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Չարլի Միլերը, ով այժմ աշխատում է Twitter ընկերությունում, և IOActive ընկերության ավտոմոբիլային անվտանգության բաժնի ղեկավար, հաքեր Կրիս Վալասեկը ցույց են տվել Wired լրատվամիջոցի լրագրողին, որ իրենք կարող են կառավարել Jeep Cherokee ավտոմեքենան, որի ղեկին նստած է եղել ինքը՝ լրագրողը:


Սենտ-Լյուիսի թաղամասերից մեկում փորձարկման ժամանակ Միլերը և Վալասեկը, լինելով մի քանի կիլոմետր հեռու, կարողացել են կառավարել փողոցով շարժվող մեքենայի էլեկտրոնիկան: Նրանք միացրել և անջատել են օդափոխիչը, փոխել ռադիոալիքները, լվացել ապակիները:

 

ԱՄՆ-ում հաքերները համացանցի միջոցով կարողացել են կառավարել ուրիշի ավտոմեքենան