1 մլն րոպե. նորագույն պատմության վիդեոհանրագիտարանը այժմ YouTube-ում է. տեսանյութ

00:18 • 23.07.15

YouTube-ում տեղադրվել է 1 մլն րոպե տևողությամբ պատմական խրոնիկայի տեսագրությունների ընտրանի:

 

«Լենտա»-ի փոխանցմամբ` պատմական ժապավենը ստեղծվել է Associated Press լրատվական գործակալության և British Movietone-ի` ամենամեծ կինոարխիվներից մեկի համագործակցության միջոցով` արխիվային նյութերի հիման վրա:

 

Նյութի մեջ առկա է ավելի քան 550 հազար առանձին նկարահանված նյութ, որոնք թվագրվում է 1895-ից մինչ մեր օրերը:

 

Սա ամենամեծ արխիվն է, որը երբևէ մեկ մեծ նյութով հրապարակվում է համընդհանուր մատչելի տեսահոսթինգում:

 

AP-ն ի դեպ առաջարկում է սա համարել նորագույն պատմության վիդեոհանրագիտարան:

 

1 մլն րոպե. նորագույն պատմության վիդեոհանրագիտարանը այժմ YouTube-ում է. տեսանյութ