Kepler աստղադիտակի հայտնաբերած մոլորակը կարող է բնակելի լինել

21:19 • 23.07.15

Աստղագետները հայտնաբերել են չափսերով Երկրին նման առաջին մոլորակը արևանման մեկ այլ աստղի շուրջ գտնվող «բնակելի գոտում»: Գիտնականների հայտարարության մասին հաղորդում է Daily Mail-ը:


Աստղագետները հաստատել են մոլորակներ որսացող Kepler աստղադիտակի հայտնագործությունը. Kepler-452b անվանումն ստացած մոլորակն ամենափոքրն է, որը հայտնաբերվել է G2 տեսակի աստղի շուրջ բնակելի գոտում:


ՆԱՍԱ- հայտնաբերել է նաև բնակելի գոտու 11 նոր փոքր չափսերի «թեկնածու մոլորակ»` հայտարարելով ևս մեկ կարևոր իրադարձության մասին նոր «Երկիր» գտնելու ուղևորության ճանապարհին:


Բնակելի գոտին այն տարածաշրջանն է աստղի շուրջ, որտեղ ջուրը հեղուկ վիճակում կարող է տարածվել պտտվող մոլորակի մակերևույթին:


Kepler-452b մոլորակի գոյության հաստատումը հաստատված մոլորակների ընդհանուր թիվը հասցնում է 1030-ի: Kepler-452b-ը 60 տոկոսով ավելի մեծ տրամագիծ ունի, քան Երկիրը և համարվում է Երկրին չափսերով ամենամոտ մոլորակը:


Թեև մոլորակի ծավալներն ու կազմը դեռևս չեն ուսումնասիրվել, նման մոլորակները սովորաբար ժայռային մակերևույթ են ունենում: Մոլորակը 5 տոկոս հեռավորության վրա գտնվում իր Kepler-452 աստղից` Երկրի` Արևից ունեցած հեռավորության համեմատ:


Նորահայտ մոլորակը 6 մլրդ տարեկան է, 1.5 մլրդ տարով ավելի մեծ, քան Արեգակը արևը, նույն ջերմաստիճանն ունի և 20 տոկոսով ավելի պայծառ է:

 

Kepler աստղադիտակի հայտնաբերած մոլորակը կարող է բնակելի լինել