Թռչուն, օդանավ, թե՞ մեքենա. ամերիկյան ընկերությունը թռչող մեքենայի նոր կոնցեպտ է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկյան Terrafugia ընկերությունը պնդում է, որ մոտ է կանգնած թռչող մեքենաների տեխնոլոգիան իրականության վերածելուն:
Daily Mail-ը ներկայացնում է ընկերության վերջերս թողարկած հեղափոխական TF-Xկոնցեպտային տրանսպորտային միջոցը, որը հնարավոր է կիրառել և՛ որպես օդանավ, և՛ որպես ավտոմեքենա: Կոնցեպտային մեքենայի թևերը ծալվում և բացվում են իրենց ամրացված էլեկտրական զույգ շարժիչների օգնությամբ:
Այդ շարժիչների շնորհիվ TF-X մեքենաները ուղղահայաց դիրքից փոխվում են հորիզոնականի: Մեքենան աշխատում է 300 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այն կունենա 322 կմ/ժամ արագություն` 805 կմ հեռավորություն անցնելու հնարավորությամբ:
Ընկերությունը դեռևս անցյալ տարի հայտարարել էր, որ իրենց նախագծած նորարարության նպատակն է օդանավ ստեղծել, որը հնարավոր կլինի վարել նաև գետնի վրա:










