Չինական սմարթֆոնը դիմակայել է փորձարկմանը` ի տարբերություն iPhone 6-ի (տեսանյութ)
Փորձագետները ճկելով փորձարկման են ենթարկել iPhone 6-ը և Elephone P8000 չինական սմարթֆոնը: Ինչպես գրում է Корреспондент-ը` փորձի արդյունքները կարող են հիասթափեցնել Apple արտադրանքը նախընտրողներին:
Տեսանյութը ցուցադրում է, թե որքան հեշտ են վնասվում ժամանակակից սմարթֆոնների պատյանները: 200 դոլար արժողությամբ Elephone սմաթրֆոնն ավելի ամուր է գտնվել, քան Apple-ի սմարթֆոնը:
Իհարկե, մի կողմ դնելով պատյանի ամրությունը` Elephone P8000 սմարթֆոնը տեխնիկական առումով «միջին դասի» արտադրանք է համարվում:
Սարքավորումն ունի FullHD էկրան` 5.5 դյույմ անկյունագծով, ինչպես նաև 13 մեգապիքսել հիմնական և 5 մեգապիքսել դիմային տեսախցիկներ:










