Ցուկերբերգն առաջ է անցել IKEA-ի հիմնադրից ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում

10:50 • 23.07.15

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհում ամենահարուստ մարդկանց ցանկում իններորդը, գրում է interfax.ru-ն:

 

Նա առաջ է անցել IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադից և շարունակում է բարձրանալ այդ ցանկում: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա առաջ է անցել Ուոլթոն ընտանիքի անդամներից (Wal-Mart ցանցի հիմնադիրներ) և զբաղեցնում է 11-րդ տեղը այդ ցանկում:

 

Այժմ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 42,9 միլիարդ դոլար: Amazon-ի հիմնադիր Լարի Բեզոսի կարողությունը գնահատվում է 43,5 միլիարդ դոլար, իսկ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնինը՝ 43,7 միլիարդ դոլար:

 

Facebook-ի կապիտալիզացիան գնահատվում է 274,9 միլիարդ դոլար և ութերորդ տեղում է: Նախկինի պես առաջատար դիրքում է Apple ընկերությունը՝ 760,8 միլիար դոլար շուկայական արժեքով:

 

Ցուկերբերգն առաջ է անցել IKEA-ի հիմնադրից ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում