Ռուսաստանում «այլմոլորակայինների» նոր առեղծվածային հետքեր են հայտնվել. լուսանկարներ
Ռուսաստանի Տոլյատի քաղաքի դաշտերում չճանաչված թռչող օբյեկտներ ուսումնասիրող փորձագետները արտասովոր շրջաններ են հայտնաբերել:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ «այլմոլորակայիններին» վերակգրվող նմանատիպ առեղծվածային շրջաններ այդ քաղաքում հայտնվել էին նաև 10 տարի առաջ: Ուսումնասիրողները ասում են, որ այս` հուլիսի 21-ին հայտնված պատկերների և 2005-ին հայտնվածների միջև նմանություններ կան:
Քաղաքամերձ դաշտեր գնալով ուսումնասիրողները ամենատարբեր շրջաններ, գծեր են հայտնաբերել, որոնց ծագումը չեն կարողացել բացատրել: Արձանագրվել է նաև, որ արտերում, որտեղ հայտնվել են երկրաչափական պատկերները, հացահատիկային կուլտուրաները «ծալվել» են, սակայն չեն կոտրվել:














