Star Wars-ը մտադիր են տեղափոխել վիրտուալ իրականություն

00:14 • 23.07.15

Կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր Ռոբ Մաքլելլանը հատուկ  էֆեկտների նկարիչ  Քրեյգ Ստիֆի հետ միասին ներկայացրել է Star Wars խաղի տեխնիկական դեմո տարբերակը Oculus Rift  վիրտուալ իրականության սաղավարտի համար:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` խաղը պարունակում է թռիչքներ տիեզերանավերով, հետապնդումներ,  հրաձգություններ և այս ամենը հայտնի վայրերում:


Ծրագրավորողների խոսքով` իրենց ծրագիրը կոմերցիոն չէ և հովանավորներ էլ չունեն: Եթե հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ չառաջանան, ապա Star Wars VR խաղային դեմո տարբերակը կթողարկվի արդեն Oculus Rift-ի վաճառքին զուգահեռ` 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին:


 

 

Star Wars-ը մտադիր են տեղափոխել վիրտուալ իրականություն