Honda-ն ներկայացրել է ապագայի Accord-ը` համալրված նորագույն տեխնոլոգիաներով և գործառույթներով

20:59 • 24.07.15

Honda ընկերությունը ժամանակակից ավտոշուկայի համար ներկայացրել է 2016  թվականի Accord սեդանը: Մոդելը ներկայանում է նոր արտաքինով և ինտերիերով, ինչպես նաև նոր գործառույթներով: 


Ինչպես նկարագրում է Motor.ru-ն` նորագույն մոդելը, մասնավորապես,  համալրվել է լուսադիոդային լուսարձակներով, նոր դիմային  և հետին թափարգելներով (բամպեր), ինչպես նաև նոր 19 դյույմանոց անվահեծերով:


«Ակորդ» մոդելը ստացել է նոր տեղեկատվական-զվարճանքային համակարգ` Google-ի  Android Auto և  Apple-ի Carplay  հավելվածներով, որոնք կառավարվում են 7 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով: 


Նորագույն մոդելի համար հասանելի են  հետևի տեսքի տեսախցիկները, դիմային բախումների մասին զգուշացնող համակարգերը, հարմարվողական կրուիզ-կոնտրոլ համակարգ:

 

Honda-ն ներկայացրել է ապագայի Accord-ը` համալրված նորագույն տեխնոլոգիաներով և գործառույթներով