Չինաստանում 3D-տպիչով 3 ժամում երկհարկանի առանձնատուն են կառուցել (լուսանկարներ)
Չինաստանում 3 ժամում 3D-տպիչով ամբողջական երկհարկանի տուն են տպել։ Նույն օրը երեկոյան ZhuoDa group ընկերությունը, որը սկսել է զբաղվել տների 3D-շինարարությամբ, ևս մեկ տուն է կառուցել, գրում է Обозреватель-ը։
«3D-տպիչով վիլլան» կառուցված է առանձին մասերից, որոնք պատրաստվում են ֆաբրիկայում ամբողջությամբ, ներառյալ՝ ներքին ծածկը, ջրատարը, սանհանգույցը, կահույքը։ Այսինքն, տունը պատրաստ է լինում գրեթե 90%-ով, երբ այն բերում են շինհրապարակ։
Տան առանձին հատվածները տպվում են հատուկ նյութից, որի բաղադրությունը գաղտնի է պահվում։ Բացի այդ, տունը տարբերվում է բարձր ջերմամեկուսացմամբ, նրանում ոչ շոգ է ամռանը, ոչ ցուրտ` ձմռանը։ Նշվում է, որ տունը կարող է դիմակայել 9 բալ մագնիտուդով երկրաշարժին, չի վախենում կրակից և ջրից։













