Մթերքներ, որոնք այրում են ճարպերն ու հարթեցնում որովայնը

22:56 • 24.07.15

 Healthy Living House-ը ներկայացրել է այն սննդամթերքների փունջը, որոնք օգնում են  այրել ավելորդ կիլոգրամները, ուղղել ու հարթեցնել ստամոքսն ու որովայնը:


Կտավատի սերմ: Օրական կես բուռ կտավատի սերմ օգտագործելն օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: Այն լրացնում է նաև շաքարի պակասը:


Կոճապղպեղ: Այն շատ օգտակար է մարսողության համար և կարգավորում է նյութափոխանակությունը` նպաստելով ստամոքսի ճարպերի այրմանը:


Կիտրոն:  Կիտրոնաթթուն, որով հարուստ է կիտրոնը, օգնում է այրել որովայնի հատվածի ճարպերը:


Սպանախ: Այն հարուստ է հատկանշական հանքանյութերով և վիտամիններով, որոնց շնորհիվ էլ բարելավում է նյութափոխանակությունը:


Արքայախնձոր: Այն օգնում է հագեցվածության զգացումը երկար պահպանել, քանի որ գործում է որպես ախորժակ «մարող»: Օգնում է վերացնել ճարպային բջիջները:


Ցուցումներ:  Սննդարար նյութերը հնարավորինս շատ ստանալու համար անհրաժեշտ է այս մթերքներն օգտագործել դատարկ ստամոքսին: Օրինակ կարելի է խառնել 1 ճաշի գդալ աղացած կտավատի սերմ, 1 ճաշի գդալ կոճապղպեղ և 2 կիտրոնի հյութ: Լավ խառնելուց հետո պետք  է թողնել խառնուրդը հանգստանա 10 րոպե, ապա հարել այն արքայախնձորի, կես բանանի և սպանախի հոտ ու ըմպել ստացված հյութը:

 

 

Մթերքներ, որոնք այրում են ճարպերն ու հարթեցնում որովայնը