GreenTeam էլեկտրական մեքենան արագացման ամենաքիչ ժամանակն ունի (տեսանյութ)

14:57 • 24.07.15

GreenTeam E0711-5 էլեկտրական մեքենան հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 1.8 վայրկյանում, գրում է 3dnews.ru-ն։

Մեքենան նախագծվել է Շտուտգարդի համալսարանի (Գերմանիա) 40 ուսանողներից բաղկացած խմբի կողմից։ Էլեկտրական մեքենան ունի 10 կՎտ հզորություն, որը գործարկվում է 4 էլեկտրական շարժիչների օգնությամբ։

 

Մեքենան ստացել է հատուկ աէրոդինամիկ  դիզայն, ունի էլեկտրական և մեխանիկական արգելակման համակարգեր։

 

GreenTeam-֊ը կշռում է 168 կգ։ Մոտ ժամանակներում նախատեսվում է անկախ մասնագետների կողմից մեքենայի ցուցադրված արդյունքների գնահատում, որից հետո այն հավանաբար կնեռարվի Գինեսի ռեկորդների գրքում։ 

GreenTeam էլեկտրական մեքենան արագացման ամենաքիչ ժամանակն ունի (տեսանյութ)