Համացանցում հայտնվել են iPhone 6s-ի առաջին լուսանկարները՝ Foxconn գործարանից

17:57 • 24.07.15

Համացանցում հայտնվել են Apple ընկերության iPhone 6s սմարթֆոնի լուսանկարները, որոնք արվել են դրանք թողարկող գործարաններում, գրում է rg.ru-ն։


Foxconn գործարանի նոր լուսանկարներով կիսվել է Ստիվ Հեմերշտոֆեր անունով բլոգերը՝ Twitter-ի իր էջում։


Բլոգերը նշել է, որ լուսանկարներն իր մոտ են հայտնվել սեփական աղբյուրից, ով աշխատում է Apple ընկերության պատվերները կատարող գործարանում։


Կադրերից երևում է, որ նոր հեռախոս դժվար թե էապես տարբերվի իր նախորդ տարբերակներից, քանի որ առջևի պատյանը iPhone 6-ի գրեթե կրկնօրինակն է։
 

iPhone-6s-Facade-01

Համացանցում հայտնվել են iPhone 6s-ի առաջին լուսանկարները՝ Foxconn գործարանից