Այսօր վաճառքի է հանվել Microsoft Surface 3 պլանշետը (տեսանյութ)

16:29 • 24.07.15

LTE տեխնոլոգիայով Microsoft Surface 3 պլանշետը վաճառքի է հանվել այսօր՝ հուլիսի 24-ին։ Ամերիկյան խոշոր բջջային օպերատոր AT&T-ի խանութներում այն կարելի է ձեռք բերել 600 դոլարով, գրում է 3dnews.ru-ն։

 

Այն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով, որը շուտով հնարավոր կլինի թարմացնել Windows 10-ով։


Պլանշետն ունի 2.4 ԳՀց հզորությամբ Intel Atom x7 պրոցեսոր՝ 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։

 

Էկրանը 10.8 դյույմ է։ Պլանշետն ունի երկու՝ 3.5ՄՊ դիմային և 8ՄՊ հիմնական տեսախցիկներ։

 

Սարքն ունի  USB 3.0 և Micro-USB մուտքեր, ինչպես նաև miniDP ելք, որով հնարավոր է միանալ հեռուստացույցին։

 

Այն ունի նաև Wi-Fi և Bluetooth 4.0 կապերի հնարավորություն։ 

Այսօր վաճառքի է հանվել Microsoft Surface 3 պլանշետը (տեսանյութ)