Motorola-ն ներկայացրել է Moto Hint+ անլար ականջակալները (լուսանկարներ)
Motorola ընկերությունը ներկայացրել է Moto Hint+ անլար ականջակալները, որոնց նախկին տարբերակը՝ Moto Hint-ը հնարավոր է ձեռք բերել զեղջված տարբերակով 80 դոլար՝ 150 դոլարի փոխարեն, գրում է 3dnews.ru-ն։
Best Buy խանութում այն նորույթը կարելի է ձեռք բերել 130 դոլարով։ Նոր Moto Hint Plus-ը օգտագործում է ավելի տարողունակ մարտկոց, որի շնորհիվ դրա աշխատանքի ժամանակը երկարել է 70%-ով։
Moto Hint-ի նախկին տարբերակն ավտոնոմ ռեժիմով աշխատում է 10 ժամ, իսկ նորը՝ 17 ժամ։
Բացի այդ, արտադրողը նշում է բարելավվել են ձայնի որակը և ձայնային վերահսկողության գործառույթները։ .png)



![]()
![]()










