Իրականում Պլուտոնը կարմիր է. ՆԱՍԱ-ն Պլուտոնի նոր լուսանկարներ է ներկայացրել. ֆոտոշարք
ՆԱՍԱ-ն` Ամերիկյան տիեզերական գործակալությունը, նոր ու բացառիկ լուսանկարներ է ներկայացրել Պլուտոն մոլորակից:
Russia Today-ը հայտնում է, որ եզակի լուսանկարները արվել են New Horizons տիեզերական սարքի կողմից, որը հեռավոր մոլորակ է հասել 20 տարվա ուղևորությունից հետո:
New Horizons-ը այժմ Երկիր մոլորակ է փոխանցել Պլուտոնի լուսանկարներ, որոնց միջոցով ստացված նոր տեղեկությունները մեկնաբանել են ՆԱՍԱ-ի գիտնականները: Ըստ այդմ` Պլուտոնը կարմիր մոլորակ է, քանի որ մոլորակի մթնոլորտում յուրահատուկ մառախուղ կա, որը բաղկացած է ածխաջրերից: Մոլորակի գույնը պայմանավորված է նաև դրա վրա անընդհատ տեղացող «անձրևներով»:
















