5 բույս, որոնց բույրը հեռու է պահում մոծակներին

00:28 • 25.07.15

 Մոծակների «հարձակումը»  երբեմն անտանելի է: Դրանք բոլոր խայթող միջատներից ամենաշատն են արձագանքում մարդկային մաշկի բույրերին: Մոծակների համար առավել «գրավիչ» է քրտինքի հոտը:

 

Ինչպես գրում է Healthy Life Land-ը` մոծակներից կարելի է ազատվել որոշակի բույսերի բուրի օգնությամբ: Այդ բույրը պետք է տարածվի օդում` ձեր շուրջը, որպեսզի մոծակները խուսափեն այդ տարածք մտնելուց: Բույրի տարածման համար, պետք է պոկել բույսի տերևներից, տրորել դրանք ձեռքի մեջ, որպեսզի դրա բույրը տարածվի սենյակում: Պարբերականը ներկայացրել է այն 5 բույսը, որոնց բույրն ստիպում է մոծակներին անհետանալ:


Նարդոս: Նարդոսի հաճելի բույրն ունակ է հեռու պահել ճանճերին և ցեցերին: Նարդոսի տերևները կարելի է նաև քսել մաշկին` մոծակներին ձեզնից հեռու վանելու համար:


Կիտրոն: Կիտրոնի ծառը անանուխի ընտանիքին պատկանող բույս է: Այն հայտնի է միջատներին վանելու հատկությամբ:


Եղեսպակ և հազրեվարդ: Եթե մտադրություն ունեք խարույկ վառել և նստել շուրջը, անպայման եղեսպակի և հազրեվարդի տերևներ ունեցեք ձեռքի տակ կամ գցեք այն կրակի մեջ: Այն հաճելի բույր է տարածում, ու մոծակներն այդ բույրից փախչում են:


Ռեհան: 2009-ին արված հետազոտության համաձայն` այս բույսից ստացված  եթերայուղը թունավոր է մոծակների թրթուրների համար:


Անանուխ: Անանուխից ստացված եթերայուղը կարող է սպանել մի քանի տեսակի միջատների:

 

5 բույս, որոնց բույրը հեռու է պահում մոծակներին