Պենտագոնը գնդացրից կրակող կործանիչ է ցուցադրել. տեսանյութ

20:27 • 25.07.15

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ ցուցադրել է 25 մմ-անոց գնդացրի կրակը` F-35 կործանիչ օդանավից: Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի YouTube-ի էջում:


Ըստ «Լենտա»-ի` գնդացիրը տեղադրված է օդանավի թևի հատվածում: Այս զինտեխնիկայի փորձարկումը կատարվել է ցամաքում անջատված շարժիչի պայմաններում հունիսի 9-ին:


Հինգերորդ սերնդի կործանիչ օդանավում տեղադրված GAU-22/A անվանումով գնդացիրը կատարում է վայրկյանում 55 կրակոց:


Կործանիչը հանրությանն էր ներկայացվել Վիսկոնսինի AirVenture 2015 ավիաշոուի ժամանակ, որն ավարտվում է հուլիսի 26-ին:


F-35 Lightning II -ը հեռանկարային քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որի վրա Պենտագոնը ծախսել է 30 տարվա աշխատանք և ընդհանուր առմամբ 2 տրիլիոն դոլար` առաջիկա շահագործման և տեխսպասարկման ծախսերը ներառյալ: Ստեղծվել է ընդհանուր առմամբ 2,5 հազար օրինակով։

 

Պենտագոնը գնդացրից կրակող կործանիչ է ցուցադրել. տեսանյութ