Ճապոնիայում պատրաստվում են բամբուկով աշխատող էլեկտրակայան կառուցել

11:10 • 25.07.15

Լուսանկարը՝ humorsharing.com-ի

 

Ճապոնական Fujisaki Electric Co. ընկերությունը պատրաստվում է Յամագուտի պրեֆեկտուրայում աշխարհում առաջին բամբուկով աշխատող էլեկտրակայանը կառուցել, գրում է ТАСС գործակալությունը։

 

Նշվում է, որ կայանն էլեկտրականություն է ստանալու բամբուկի այրման արդյունքում։


Դրա շինարարությունը կսկսվի արդեն 2016-ի հունվարին, իսկ շահագործման կհանձնվի 2017-ի սկզբին։

 

Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 2ՄՎտ, որն ըստ ընկերության՝ բավարար կլինի 4.800 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիա մատակարարելու համար։

 

Շինարարության համար ընկերությունը պատրաստվում է ծախսել 19.4 մլն դոլար, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։

 

Բամբուկի մի քանի տեսակներ կան, որոնք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաարագ աճող բույսեր, որոնք ունակ են մեկ օրում աճել 75 սմ-ով։

 

Բամբուկ աճեցնելը ծախսատար չէ, և այն կարող է աճել գրեթե բոլոր եղանակային պայմաններում, իսկ դրա ցողունի հաստությունը բավականաչափ ամուր է, որպեսզի օգտագործվի որպես շինանյութ։

Ճապոնիայում պատրաստվում են բամբուկով աշխատող էլեկտրակայան կառուցել