Լրացել է Amiga 1000 համակարգիչների արտադրության 30 տարին (լուսանկարներ)
Հուլիսի 23-ին լրացել է անձնական օգտագործման Amiga 1000 համակարգիչների արտադրության 30 տարին. առաջին անգամ այս համակարգիչները Commodore ընկերությունն արտադրել է Նյու Յորքում (ԱՄՆ) 1985-ի հուլիսի 23-ին։ Համակարգիչն աշխատում էր AmigaOS 1.0 օպերացիոն համակարգով։
Համակարգչի համար հիմք էր ծառայում Motorola 68000 պրոցեսորը, որն ուներ 7.16 ՄՀց հզորություն։
Amiga 1000-ի հիշողությունը 256–512 ԿԲ էր, որը սակայն հնարավոր էր մեծացնել արտաքին հիշողության կրիչով և այն հասցնել մինչև 8.5ՄԲ-ի, գրում է 3dnews.ru-ն։
Amiga 1000-ն աշխարհում առաջին համակարգիչն էր, որն ունակ էր էկրանին արտացոլել 16 գույներով պատկերներ։
Համակարգիչը 1985-ին վաճառվում էր 2000 դոլարով, որն այն երկու անգամ ավելի թանկ էր դարձնում ATARI ST համակարգչից։ Միևնույն ժամանակ, այն գրեթե մեկ երրորդով ավելի էժան էր, քան IBM PC-ն և Macintosh-ը։
Բարձր գինը, ինչպես նաև միջոցների անբավարարությունը ծրագրային ապահովման մշակման և կատարելագործման համար բացասաբար ազդեցին համակարգչի պահանջարկի վրա։ Արդյունքում, Amiga 1000-ի արտադրությունը դադարեցվեց 1987-ին։
Commodore ընկերությունը 1994-ին սննկանալով լուծարվել է։





Լուսանկարները՝ Geeky gadgets










