ՆԱՍԱ-ն ֆիքսել է Արևի խավարումը Պլուտոնի կողմից (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի New Horizons միջմոլորակային կայանը, որը զբաղվում է Պլուտոն մոլորակի ուսումնասիրությամբ, ֆիքսել է Արևի խավարումը Պլուտոնի կողմից։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, ուշագրավ և բացառիկ կադրը ֆիքսվել է ընթացիկ տարվա հուլիսի 15-ին` Պլուտոնից 2 մլն կմ հեռավորության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ New Horizons տիեզերական սարքի հիմնական առաքելությունը Պլուտոնի մակերևույթի և դրա Հարոն արբանյակի ուսումնասիրությունն է։











