LG-ն ներկայացրել է Tone Active անջրանցիկ վզնոց-ականջակալը (լուսանկարներ)

11:55 • 26.07.15

Լուսանկարը՝ LG Electronics-ի։

LG Electronics ընկերությունը ներկայացրել է իր նոր անլար Tone Active անջրանցիկ վզնոց-ականջակալը, որը հնարավոր է մեծ պահանջարկ կունենա մարզիկների և ակտիվ կենսակերպով զբաղվողների շրջանում, գրում է 3dnews.ru-ն։ 

 
Վզնոց-ականջակալի վրա գտնվում են նաև նվագարկումը կառավարելու կոճակներ ՝ նվագը կանգնեցնելու և վերագործարկելու համար։ 
 
 
Աքսեսուարը միանում է նվագարկիչ սարքին կամ բջջայինին՝ Bluetooth 4.1 անլար կապի միջոցով։ 
 
 
Այն բջջայինին միացնելու դեպքում հնարավորություն է տալիս նաև զրուցել, քանի որ ունի ներկառուցված բարձրախոս։ Արտադրողը նշում է, որ հեռախոսազանգերի ժամանակ Tone Active-ն ապահովում է գերազանց լսելիություն և ձայնի բարձր որակ։ 
 
 
Ընդամենը 50 գրամ կշռող սարքը պաշտպանված է խոնավությունից և ջրից։ Ներկառուցված մարտկոցն ապահովում է 9.5 ժամ տևողությամբ անընդմեջ աշխատանք երաժշտություն լսելու դեպքում և 13 ժամ՝ հեռախոսազրույցի դեպքում։ 
 
 Tone Active անջրանցիկ վզնոց-ականջակալի գինը կազմում է 130 դոլար։ 
LG-ն ներկայացրել է Tone Active անջրանցիկ վզնոց-ականջակալը (լուսանկարներ)