Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը

23:10 • 26.07.15

Եթերայուղերը հայտնի են իրենց օգտակարությամբ և առավել հաճախակի են կիրառվում մեր օրերում տարբեր ցավերի և բորբոքումների բուժման համար: Ուրցի բուժական կիրառությունների մասին  բարձրաձայնում էր դեռ Հիպոկրատը` «արևմտյան բժշկության հայրը»:


Ինչպես ներկայացնում է Healthy Living House-ը` ուրցը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, որը օգնում է շնչառական, մարսողական, նյարդային և իմունային համակարգերի աշխատանքի բարելավմանը: Ուրցի եթերայուղը պարունակում  է մեծ քանակությամբ թիմոլ, որը վերացնում է վնասակար գոյացությունները:


Այն կարող է հզոր դեղամիջոց լինել նաև քաղցկեղի դեմ պայքարում: Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը:


Ուրցը շատ են օգտագործել հին հույները և միջերկրածովյան ժողովուրդները:  Գուցե դա է պատճառը, որ հույն կանանց մոտ կրծքի քաղcկեղով հիվանդանալու դեպքերը անհամեմատ քիչ են: Քաղցկեղի բջիջները այս եթերայուղը սպանում է բուժումից 72 ժամ անց:



Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ուրցի եթերայուղը օգտակար է նաև ձվարանների և բերանի խոռոչի քաղցկեղի բուժման ժամանակ:


Ուրցը նաև մի շարք այլ օգտակար հատկություններ ունի`


1. Նվազեցնում է քրոնիկ հոգնածության համախտանիշը
2. Օգնում է խուսափել ցելյուլիտից
3. Կարգավորում է դաշտանային հոսքը
4. Օգնում է հանգստացնել նյարդային համակարգը
5. Պայքարում է անքնության դեմ:

Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը