Բժիշկները չինուհու աչքի մեջ ապրող 20 ոջիլ են հեռացրել
Չինուհի Զենգը ապշել է` պարզելով, որ իր աչքի վրա ոջիլներ են բնակվում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` կինը քոր և բորբոքվածություն է զգացել իր ձախ աչքում:
Սկզբում նա ուշադրություն չի դարձրել այդ նշաններին` մտածելով, որ բորբոքվածությունը կանցնի, սակայն որոշ ժամանակ անց նրա որդին շարժվող բաներ է նկատել նրա կոպի վրա: Բժշկի այցելելուց հետո պարզվել է, որ դրանք միջատներ են:
Չինուհին հուլիսի 20-ին ուղեղային կաթված էր տարել և մտածում էր, որ այդ բորբոքվածությունը կապված է հիվանդության հետ: Քորն ավելի անտանելի է դարձել երկու օր անց, որից հետո էլ նա խնդրել էր որդուն նայել ինչ կա աչքի վրա:
Բժիշկները «փոքրիկ որդերին» հայտնաբերել են նրա աչքի սպիտակ հատվածում: Թեև աչքի ոջիլ ունենալը հազվադեպ երևույթ է, սա միակ դեպքը չէ:










