Logitec-ը վաճառքի է հանել կոշտ սկավառակներ ոչնչացնող CrushBox սարքի երկու մոդելները (լուսանկարներ)
Ճապոնական Logitec ընկերությունը հայտնել է մեխանիկական միջոցով կոշտ սկավառակների ոչնչացման համար նախատեսված CrushBox սարքերի երկու մոդելների վաճառքի մեկնարկի մասին, գրում է 3dnews.ru-ն։
CrushBox HDB-15 մոդելն անցել է կոշտ սկավառակների ոչնչացման ճապոնական ստանդարտները, իսկ HDB-20V մոդելը՝ ամերիկյան ստանդարտները։
Դրանք վաճառվում են ընկերության վեբ կայքի առցանց խանութում, որոնք գնելու դեպքում սարքերն առաքվում են աշխարհի շուրջ 20 երկրներ։
Սարքերն արժեն 1500-2000 դոլար և կշռում են 10.5կգ և 12 կգ։ Սարքերի չափսերը չեն գերազանցում 35x25 սմ-ն։
3.5 դյույմանոց սկավառակի ոչնչացման համար անհրաժեշտ է ընդամենը 20 վայրկյան։ Կոշտ սկավառակը տեղադրվում է սարքի մեջ և փակվում, ապա հիդրավլիկայի կործանիչ ճնշման տակ HDD-ն ծալվում է և անպիտան դառնում օգտագործման համար։














