Նոր MacBook Pro-ները կորցնում են օգտատերերի տվյալները
Լուսանկարը՝ Getty Images News-ի
Apple կորպորացիան նախազգուշացրել է MacBook Pro վերջին սերնդի նոթբուքերում SSD սարքահսկորդի հետ (контроллер) կապված անսարքության մասին: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Անսարքությունը հանգեցնում է համակարգչի կոշտ սկավառակում տվյալների կորստի: Apple-ում հայտարարել են, որ նման խնդիրը շատ հազվադեպ է պատահում, բայց չեն հստակեցրել, թե համակարգիչների քանի տոկոսն ունի նման անսարքություն:
Օգտատերերն առաջին անգամ չէ, որ խնդիրներ են հայտնաբերում MacBook Pro-ում, գրում է gazeta.ru-ն: Համացանցում շարունակում է տարածվել Apple-ին ուղղված խնդրագիրը, որտեղ պահանջվում է անվճար փոխել դիսփլեյները, որոնցից պոկվում է հակաանդրադարձնող շերտը:










