Մարդու ձեռքի ափի չափ. Ավստրալիայում սարդի նոր տեսակ է հայտնաբերվել

23:58 • 27.07.15

The Independent-ը հայտնում է, որ Ավստրալիայում սարդի 13 նոր տեսակ են հայտնաբերել:

 

Երկրի հեռավոր շրջաններից մեկում` Քուինսլենդի Յորք թերակղզում, հայտնաբերված սարդերից որոշները մարդու ձեռքի ափի չափի են:

 

Հետաքրքրական է, որ նոր տեսակները հայտնաբերել են սիրող-հետազոտողները: Ի դեպ, մինչև այժմ իրենց գործունեության  ընթացքում 700 կենդանատեսակ է հայտնաբերվել:

 

Ավստրալիայի Յորքի թերակղզին համարվում է աշխարհում կուսական բնությամբ բացառիկ վայրերից մեկը: Այժմ աշխարհում հաշվվում է սարդի 40 հազար տեսակ:

 

Մարդու ձեռքի ափի չափ. Ավստրալիայում սարդի նոր տեսակ է հայտնաբերվել